6 արտահայտություն, որոնք ավելի ուժեղ են, քան «ես քեզ սիրում եմ»-ը


00:32 , 4 մարտ, 2015

6 արտահայտություն, որոնք ավելի ուժեղ են, քան «ես քեզ սիրում եմ»-ը168.am-ը գրում է․

«Ես քեզ սիրում եմ» արտահայտությունը բոլորն են սիրում լսել, և ամենասպասված բառերն են: Դրանք ի վիճակի են երջանկացնել, ուրախացնել, հիացնել, վստահություն առաջացնել: Մարդիկ կարծում են, որ եթե լսեն այս բառերը, ապա իրենց կյանքում ամեն ինչ կկարգավորվի, հարաբերությունները նոր մակարդակ կտեղափոխվեն, իսկ իրենց «երկրորդ կեսն» այս բառերից հետո այլևս մինչև կյանքի վերջ, հուր-հավիտյան իրենց կողքին կլինի: Այժմ, սակայն, այս արտահայտությունն այնքան է անտեղի ծամծմվել, որ ոչ ոք չի հավատում դրան: Մարդիկ այս բառերին պարզապես այլևս լուրջ չեն վերաբերվում:  Պարզվում է՝ կան այնպիսի արտահայտություններ, որոնք ավելի համոզիչ են և հուզիչ, քան սովորական «ես քեզ սիրում եմ»-ը:  Շտապեք ասել դրանք, քանի դեռ ուշ չէ:

1. «Ես քեզ ներում եմ»- Ես ներում եմ քեզ այն վատ բաների համար, ինչ դու ինձ արել ես: Այն ամենի համար, որոնք, կարող է՝ տաք գլխով ես ասել: Բոլոր սխալներդ՝ մեծ թե փոքր: Ես ներում եմ քեզ այն ժամանակ, երբ դու ամենաքիչն ես դրան արժանի, քանի որ այդ պահին դու ամենաշատը դրա կարիքն ունես: Ես քեզ ներում եմ, քանի որ ցանկանում եմ, որ դու էլ միշտ ներես ինձ, որովհետև ոչ ոք կատարյալ չի: 

2. «Ես զոհաբերում եմ ինձ քեզ համար»- Ես կզոհաբերեմ իմ ժամանակը քեզ համար: Ես քեզ հետ կլինեմ այն ժամանակ, երբ կեսգիշերին չես կարողանա քնել: Ես կբռնեմ քո ձեռքը, երբ դու վախենաս: Ես կսրբեմ քո արցունքները, երբ լաց լինես:  Ես կուրախանամ քո բոլոր հաջողություններով, նույնիսկ՝ ամենափոքրիկ հաջողություններով: Եթե հանկարծ հիվանդանաս՝ ես հոգ կտանեմ քո մասին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ