Եթե Պուտինը ցանկանար Նեմցովին սպանել, Կրեմլի պատերի տակ այդ սպանությունը չէր կազմակերպի


17:30 , 3 մարտ, 2015

Հարգելիներս, եթե Պուտինը ցանկանար Նեմցովին սպանել, սպանության այնքան բազմապիսի եղանակներ կան` թույնելուց բռնած, անհետանալուց վերջացրած, որ հաստատ Կրեմլի պատերի տակ այդ սպանությունը չէր կազմակերպի: 
Լրիվ այլ հարց է, որ Պուտինը մի այնպիսի պետություն է ստեղծել, ու Ռուսաստանում այնպիսի մթնոլորտ է այսօր տիրում, որ նմանատիպ սպանությունների համար բարենպաստ պայմաններ են, և ուրեմն ոչ թե Պուտինին պետք է մեղադրել սպանություն կազմակերպելու մեջ, այլ Ռուսաստանն այս վիճակին հասցնելու մեջ...