Esem.am-ը գրում է․
Հայկական մի շարք հեռուստասերիալներից հայտնի դերասան Հայկ Աֆրիկյանը երեկ նշել է 32-ամյակը: ESem.am-ը շնորհավորել է նրան ու պարզել, որ անակնկալների, շնորհավորանքների ու ջերմ խոսքերի պակաս նա չի ունեցել:) Տարեդարձի կապակցությամբ առաջին շնորհավորանքը Հայկը ստացել է իր ուսանողուհուց՝ ով ուղիղ կեսգիշերին նրան հաղորդագրություն է ուղարկել և հիշեցրել ծննդյան օրվա մասին:)
«Տասներկուսը խփելուն պես սկսվեցին ուսանողներիս շնորհավորական զանգերն ու հաղորդագրությունները, որոնք ամբողջ գիշեր չդադարեցին: Նրանց հաջորդեցին ընտանիքիս անդամների ու մտերիմներիս շնորհավորական մաղթանքները: Այնքան մարդ է շնորհավորել, որ էլ ասելու չի, բայց, ցավոք, կա մեկը, ում շնորհավորանքին ամենից շատն էի սպասում, բայց նա այդպես էլ չշնորհավորեց»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց դերասանը, սակայն այդ մեկի մասին այլ մանամասներ հայտնել չցանկացավ:
Նա նշեց, որ առաջին անակնկալն ու նվերնեն էլ ուսանողներն են մատուցել: «Առավոտյան դերասանական խմբից զանգեցին ու ինձ ստուդիա հրավիրեցին: Միանգամից գլխի ընկա, որ նվեր են պատրաստել, բայց երբեք չէի պատկերացնի, որ նման անակնկալ կլինի. այն ինձ իսկապես հուզեց: Կիևյան կամրջին կից վերգետնյա անցում կա, այդ անցումից մեծ գրել և կախել էին՝ Ընկեր Հայկ, մենք Ձեզ շատ ենք սիրում: Նրանց պատրաստած անակնկալն այսքանով չէր սահմանափակվում, լսարանում տորթով, տոնական գլխարկներով ու փուչիկներով ինձ էին սպասում: Հենց մտա լսարարան բարձր ձայնով սկսեցին երգել ու շնորհավորել»,- նշեց դերասանը՝ փաստելով, որ բացի հաճելի անակնկալները ուսանողները նաև անուշահոտ օծանելիք ու նորաոճ վերնաշապիկ են նվիրել իրեն:)
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ