11:35 , 13 հոկտեմբեր, 2012
…ՈՒղղակի չկարողացա ինձ զսպել և նկարեցի այն պահը, երբ խաղը դեռ չավարտված, մարդիկ՝ հոտի նման, ոչխարի հոտի նման՝ թիկունքն արած դաշտին, լքում էին մարզադաշտը…Դավաճանությունը էլ պոզո՞վ է լինում, թե՞ պոչով։ Ազգային հավաքականը դեռ դաշտում շարունակում էր սպորտային պայքարը, իսկ ԱԶԳս ս…սրիկայի ամենավառ դրսևորմամբ շարունակում էր հոտային ու սողունային ծանրաքարշությամբ հոսել դեպի ելքը… ներեցեք կոպտության համար, բայց պատկերն իրոք զազրելի էր։