Իտալական պաբերականը Հենրիխ Մխիթարյանին համեմատում է Կակայի հետ


10:14 , 13 հոկտեմբեր, 2012

Իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport-ը՝ պատմելով երեկ «Հրազդանում» կայացած Հայաստան - Իտալիա հանդիպման մասին ու ներկայացնելով նաև տանտերերի խփած միակ գոլը, առանձնացրել է Հենրիխ Մխիթարյանի հոյակապ գործողություններն այդ դրվագում։
«Միգուցե, մի փոքր համարձակ համեմատություն է, բայց «Շախտյորի» ենթահարձակվողի գործողություններն այդ դրվագում հիշեցրին Կակային։ Մեկ շարժումով նա շրջանցեց պաշտպանին ու շատ լավ հարվածով հնարավորություններ չթողեց Բուֆոնին», - նշում է Gazzetta-ն։