Ժիրայր Սեֆիլյանի արձագանքը Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին


14:27 , 2 մարտ, 2015

Այսօր առավոտվանից տարբեր ԶԼՄ-ներ դիմում են ինձ` ակնկալելով իմ արձագանքը ս/թ մարտի 1-ի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի առթիվ: Իմ ֆեյսբուքյան էջի միջոցով ցանկանում եմ բոլորին պատասխանել. 
Նպատակահարմար չեմ համարում այս օրերին հակադարձել քաղաքական գործիչներին: Մեր ժողովուրդը հոգնել է անիմաստ սենսացիաներից: Դրա ժամանակը չէ: Մենք պետք է հնարավորինս շուտ ազգային պետություն կառուցենք և դառնանք միջազգային հարաբերությունների լիարժեք սուբյեկտ: Իսկ դրա համար հարկավոր է նախ հեռացնել ռեժիմին և երկրում հաստատել մեր ժողովրդի կամքն ու իշխանությունը: Հապաղելու դեպքում կարող ենք ամեն ինչ կորցնել: Ուստի բոլոր լուրջ և մտահոգ մարդկանց կոչ եմ անում օր առաջ լծվել ժողովրդի համախմբման և ռեժիմի հեռացման գործին: