Բաղադրությունը`
1 հատ շերտավոր խմոր
2 ճաշի գդալ շաքարի փոշի
Կիտրոնի մուսս
1/2 բանկա խտացրած կաթ
2 կիտրոնների հյութը
Կիտրոնի մուսս պատրաստելու համար խառնել իրար խտացրած կաթն ու կիտրոնի հյութը:
Ձեզ հարկավոր են նաև կեքսի ամաներ 24 հատ, ինչպես նաև ծաղկի տեսքով պեչենու ֆորմա:
Պատրաստման եղանակը`
1. Հանել սառեցված խմորը և թողնել 30 րոպե սենյակային ջերմաստիճանում: Պեչենու ֆորմայով կամ դանակով կտրել ծաղկի տեսքով:
2. Տեղադրել ամեն ծաղիկը կեքսի ամանի մեջ, իսկ տերևները հանել դուրս:
3. Փոս անել ուրաքանչյուր ծաղկում:
4. Թխել 180 աստիճան ջեռոցում մոտ 5-7 րոպե:
5. Լցնել յուրաքանչուր ծաղկի մեջ կիտրոնի մուսս:
6. Ծաղիկների վրա շաղ տալ շաքարի փոշի և մատուցել: