Սա այն դեպքն է, երբ անկեղծությունից ցինիզմի գարշահոտությունն է փչում


22:00 , 28 փետրվար, 2015

Ռուսաստանցի պաշտոնյաները շարունակում են զարմացնել իրենց ցինիզմով, եթե նույնիսկ ցինիզմի հայաստանցի «դասականներին» մեր ականջները սովորել են: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն՝ անդրադառնալով Բորիս Նեմցովի սպանության ու դրա բացահայտման ձգձգման հնարավոր ազդեցությանը Ռուսաստանի իմիջի վրա, ասել է, թե իր երկրի վարկանիշը չի տուժի, որովհետև, ըստ նրա, եթե համեմատության մեջ դնենք Պուտինի ու Նեմցովի վարկանիշները, ապա վերջինս ընդամենը միջին վիճակագրական քաղաքացի է: Մտքի այս «գոհարը» վկայում , որ Ռուսաստանում քաղաքացին արժեք չունի: Սա այն դեպքն է, երբ անկեղծությունից ցինիզմի գարշահոտությունն է փչում: