Պուտինն է սադրե՞լ, թե՞ Պուտինին են սադրել


15:11 , 28 փետրվար, 2015

Առավոտյան արդեն Նեմցովի սպանությունը հասցրեց դառնալ հայ ժողովրդի քննարկման թեմա: «Տենաս դրա՞ն խի վարի տվին»,- զարմանքով ասաց լոռեցիներից մեկը, որ գույժի մասին տեղեկացել էր ռուսաստանյան գիշերային հաղորդումներից: Ամեն ինչ այնքան բարդ է ու խճճված, որ չես կարող ասել՝ Պուտինն է սադրե՞լ, թե՞ Պուտինին են սադրել: Ամեն դեպքում, ափսոս նման երիտասարդ ու խոստումնալից քաղաքական գործչի համար, որի մահն անկեղծ ափսոսանքով սգում էին այսօր Ռուսաստանում։