ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ծնկի եկավ և համբուրեց Վազգեն Վեհափառի աջը


19:58 , 12 հոկտեմբեր, 2012

1960թ.ին Վազգեն 1-ինի հայրապետական այցի օրերին եղան հետաքրքիր հանդիպումներ, որոնցից մեկի մասին կուզենայի պատմել: 
Հարվարդի համալսարանի ղեկավարության խնդրանքով Հայոց Հայրապետը համաձայնություն տվեց այցելելու համալսարան: Վեհափառի ընդունելությունը կազմակերպված էր շատ բարձր մակարդակով, նույնիսկ խնդրեցին տեղ գրավել նախագահական սեղանի կենտրոնում, եղան ջերմ մաղթանքներ: Վեհափառի շքեղ ընդունելության ավարտից հետո հայտարարվեց, որ մի քանի րոպե հետո այստեղ կժամանի ԱՄՆ նախագահի ամենահավանական թեկնածուն՝ Ջոն Քենեդին: Որոշ լուրերի համաձայն նախագահը իր այցը համաձայնեցրել էր Վեհափառի այցի հետ:
Ջոն Քենեդու հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ շատ տպավորիչ էր. չլռող ծափերի ներքո նա մոտեցավ Վեհափառին, ԲԱԶՄՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ԾՈՒՆԿԻ ԵԿԱՎ, ՀԱՄԲՈՒՐԵՑ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԱՋԸ, ԽՆԴՐԵՑ՝ ՕՐՀՆԻ ԻՐԵՆ, ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԻՆ և ԻՐ ԵՐԿԻՐԸ՝ ԱՄԵՐԻԿԱՆ:
Հանդիպումը մեծ արձագանք ունեցավ ամբողջ Ամերիկայում: Դժբախտաբար այս դեպքի մասին մեզանում ոչ մի տեղ չգրվեց հասկանալի պատճառներով (անցյալ դարի 60-ական թվականներին Խորհրդային պետության և ԱՄՆ-ի միջև սառը պատերազմի պատճառով):