Նեմցովը կողմ էր, որ Պերմյակովը հանձնվեր Հայաստանի իրավապահներին


13:55 , 28 փետրվար, 2015

Նեմցովն այն եզակի ռուսաստանցի քաղաքական գործիչներից էր, ով ոչ միայն դեմ էր Ուկրաինայի պատերազմին, այլ նաև կողմ էր Պերմյակովի հանձնմանը Հայաստանի իրավապահներին: Ռուսաստանում այս ամենը գնահատվում էր դավաճանություն, սակայն Ռուսաստանի իրական հայրենասերն ու Ռուսաստանի ապագայով իրական մտահոգվողը հենց էս տեսակ մարդիկ են:
Նույն բանն էլ Հայաստանում է տեղի ունենում` նրանք ովքեր Ադրբեջանի հետ խաղաղության կողմնակից են և դեմ են «պոպուլիստական հայրենասիրության», նրանք իշխանությունների կողմից անվանակոչվում են դավաճաններ, իսկ եթե հարցերին ավելի խորն ես նայում, հենց այդ մարդիկ են Հայաստանի ապագայով իրական մտահոգվողները, ու երկիրն էլ կործանում են հենց պոպուլիստները...
Ու ընդհանրապես պետք չէ պոպուլիզմը խառնել իրական հայրենասիրության հետ, դրանք լրիվ տարբեր բաներ են...
Իսկ սահմանի վրա այսօր կրկին զոհ ունենք։ (((