Մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորումից զինվոր է մահացել


09:31 , 28 փետրվար, 2015

Կորուստ ունենք 
Փետրվարի 27-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Ալբերտ Էմիլի Սաֆարյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: