Քսենյա Սոբչակը՝ Նեմցովի սպանության մասին


09:10 , 28 փետրվար, 2015

Ռուս հեռուստահաղորդավարուհի և հասարակական գործիչ Քսենյա Սոբչակը Նեմցովի սպանության մասին  թվիթերյան  իր էջում գրում է.

Ճանաչում էի նրան և շատ սիրում: Նա պաշտում էր կյանքը, իսկական դեմոկրատ էր և շատ կարգին մարդ: Նույնիսկ եթե սպանության ուղիղ հրաման չի եղել, հասարակության մեջ առկա ատելությունը կարող էր հրահրել տականքներին: