Պատմությունը կրկնվու՞մ է. ադրբեջանցի կուրսանտը հայ սպային մարմնական վնասվածքներ է հասցրել


17:57 , 12 հոկտեմբեր, 2012

«ՍալամՆյուզ» լրատվական գործակալությունը գրում է, որ Օդեսայի ռազմա-ծովային ուժերի դպրոցում ադրբեջանցի կուրսանտի և հայ սպայի միջև տեղի է ունեցել կոնֆլիկտ, ինչի հետևանքով հայ սպան հայտնվել է հիվանդանոցում, իսկ ադրբեջանցին ձերբակալված է: Ըստ լրատվականի, ադրբեջանցի կուրսանտ Ռաշիդ Միրզաևի և հայ սպա Կադեչյանի միջև կոնֆլիկտի պատճառը Ռամիլ Սաֆարովի շուրջ ստեղծված իրավիճակն է եղել: Այս պահի դրությամբ, ադրբեջանցի կուրսանտը ձերբակալված է:
Սա ևս մեկ վկայություն է առ այն, որ ադրբեջանում հայատյացությունը սերմանված է յուրաքանչյուր քաղաքացու մեջ... և խոսել մեր տարածաշրջանում այդքան ցանկալի խաղաղության մասին դեռ վաղ է, քանի այսպիսի մտածողությունից ազատված սերունդ ադրբեջանում չի ծնվել-մեծացել: