Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո Գյումրիում օբյեկտիվորեն աճել են բողոքական տրամադրությունները


20:05 , 27 փետրվար, 2015

Հատկապես Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո Գյումրիում օբյեկտիվորեն աճել են բողոքական տրամադրությունները: Եվ դրանում մեղավոր են իշխանությունները՝ ոճիրի բացահայտման հարցում դրսևորած, մեղմ ասած, անդեմության համար: Այս հարցով հուզումներ դեռևս կլինեն, դա գրեթե անխուսափելի է, բայց մարդկանց մոտ առաջացած էներգիան հիմա դրսևորվում է այլ հարթակներում, ինչի վկայությունը տաքսիստների այսօրվա բողոքի ակցիան էր: