Մարտի 1-ի դեպքերը շահարկելով` փորձում են սուպերհերոսներ դառնալ


13:17 , 27 փետրվար, 2015

Մարտի մեկի ողբերգական դեպքերը որոշ մարդկանց համար քաղաքական կապիտալի նման մի բան են դարձել, որով նրանք տարին մեկ իրենց մասին հիշեցնելու հնարավորություն են ունենում: Այդ դեպքերը շահարկելով՝ փորձում են քաղաքականություն վարել ու սուպերհերոսներ դառնալ: Ուղղակի մի փոքրիկ խնդիր է առաջացել երբեմնի բարեկամների մեջ, հիմա նրանք բաժանվել են ու այդ «ժառանգությունը» չեն կարողանում կիսել և անցել են մարդկանց զգացմունքների հետ խաղալուն: Դուք էլ, ձեր քաղաքականությունն էլ, դուք մի հատ իրար մեջ իրար հասկացեք, նոր անցեք ժողովրդին կոչեր անելուն: Մարդկային կյանքերը ձեզ համար կապիտալներ չեն: