21:34 , 26 փետրվար, 2015
Փետրվարի 26-ին՝ ժամը 18:33-ին, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի Ազատության փողոցի մոտակայքում այրվում են պաղպաղակի չշահագործվող սառնարաններ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ազատության 16 փողոցի Հ. Դ.-ին պատկանող տան բակում այրվել են սառնարաններ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.49-ին, մարվել` 19.00-ին:
Այրվել է 40 չշահագործվող սառնարան: