Կարծես, քաղաքագիտությունը մտնում է ԱԺ


18:16 , 26 փետրվար, 2015

Խորհրդարանական քննարկումների և բանավեճի մշակույթը, իրոք, բարձրացել է: Արդեն պատգամավորները բանավիճում են կառավարման ճգնաժամի, ինստիտուցիոնալ ընդդիմության թեմաներով: Վերջապես քաղաքագիտությունը մտնում է Ազգային ժողով: Ճիշտ է, դեռ ոչ բոլորն են հասկանում, թե ինչի շուրջ են բանավիճում, սակայն հենց քաղաքագիտական թեմաներով պոլեմիկայի փաստն ինքնին ողջունելի է: Ո՞վ իմանա, գուցե հենց սրանով էլ ԱԺ-ի ազդեցիկ քաղաքական կառույց դառնալու և հանրային վստահություն նվաճելու առումով նախադրյալներ ստեղծվեն, որին հնարավոր է հաջորդեն այլ որակական փոփոխություններ ենթադրող գործընթացներ: Տեսնենք...