Սփյուռքը կամ պետք է մասնակցի Հայաստանի ազատագրմանը, կամ պետք է նախապատրաստվի նրա թաղմանը


19:30 , 26 փետրվար, 2015

Այսօր ավելի քան երբևէ Սփյուռքը կանգնած է ընտրության առջև. ուժ գտնել իր մեջ և սթափ հայացքով նայել ազգային֊ազատագրական պայքարին և ֆիզիկապես միանալ Հայաստանի պայքարող ժողովրդին և ազատագրել երկիրը սեփականատիրոջ իրավունքով կամ պատրաստ լինել մոտ ժամանակներում վերջնականապես կորցնել երկրագնդի վրա մի հողակտոր հայրենիքը, որով նրանք սովորաբար հպարտանում են, որի գոյությունը նրանց ինքնության պահպանման գրավականն է, և որով զմայլվում են իրենց այցելությունների ընթացքում։ ՔԱՆԻ ՈՐ, ԵԹԵ ՉԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԻՐԸ, ԱՊԱ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՀԱՋՈՐԴ ՍԵՐՈՒՆԴԸ ԿՀԻՇԻ ԻՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄԻՄԻԱՅՆ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ ՄԵԾ ՄԱՄԵՐԻ ԵՓԱԾ ՃԱՇԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ։