Կոլխոզնիկի մի անմիտ խոսքի համար փողոց եք դուրս գալիս, որ ի՞նչ անեք


18:07 , 26 փետրվար, 2015

Իշխանությունները մի ողջ երկիր են բռնաբարում, ակցիա չկա, մի ողջ ազգի կարտոֆիլի տեղ տեղափոխում են գազելներով, ժողովրդի մեծ մասին մի մեշոկ կարտոֆիլի փողով 5 տարի լռեցնում են, էլի ձեն չկա, մեր ապագան էժան կարտոֆիլի համար լցնում են եվրասիական ճահիճը, էլի ծպտուն չկա, բայց կոլխոզնիկի մի անմիտ խոսքի համար փողոց եք դուրս գալիս, որ ի՞նչ անեք: