17:08 , 26 փետրվար, 2015Խխունջի և փոքրիկ կոկորդիլոսի ընկերությունը Ինդոնեզիայի Տանգերանգ բնակավայրում:

Հյուսիսային ծովափղերը Կալիֆորնիայի Սան Սիմեոն լողափին:

Լոնդոնում Բրիտանական երաժշտական մրցանակաբաշխությանը՝ իր ելույթի ժամանակ, Մադոննան վայր է ընկել:

Քառօրյա այցով Ճապոնիա ժամանած Քեմբրիջի դուքսը զբոսնում է Տոկիոյի Համա Ռիկյուի այգիներում:

Հսկայական փոթորիկն ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգում՝ Վալենտինա Աբինանտիի օբյեկտիվում:

Եթե մինչ այս կարծում էիր, թե ամեն օր աշխատանքի հասնելու ճանապարը սարսափելի է, մտածիր այս մարդկանց մասին, որ ստիպված են գնացքից կախված հասնել տեղ Նյու Դելիի ծայրամասերից:

Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում մոդելը ցուցադրում է «No21»-ի աշուն/ձմեռ 2015/16 հավաքածուն:

Մելբորնի «Ծովային կյանք» ակվարիումում ենթաարկտիկական թագավորական պինգվինը խոնարհվում է իր ձագուկի առջև:

Ուկրաինական զինված ուժերի անդամը զինվորական մեքենայով անցնում է Արտեմիվսկ բնակավայրով:
Ուկրաինական զինուժը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ոչ մի զոհ չեն տվել, և միայն մեկ վիրավոր կա: Սա առանց զոհերի առաջին օրն է վերջին մի քանի շաբաթների ընթացքում:

Ընդդիմադիր ակտիվիստը մասնակցում է Կարակասում երկրի տնտեսական ճգնաժամի դեմ նախաձեռնված ցույցի ժամանակ սպանված 14-ամյա տղայի մահվան առիթով կազմակերպված երթին:

Չինաստանի Լուպինգ բնակավայրի դաշտերի բնապատկերը:
