Ադրբեջանական հաքերական խմբավորումները հարձակվում են հայկական կայքերի վրա


16:53 , 26 փետրվար, 2015

Ադրբեջանական հաքերական խմբավորումները հարձակվում են հայկական կայքերի վրա: Մասնավորապես՝ Շամշյան.Քօմ քիչ առաջ այցելելիս պոռնոգրաֆիկ նյութերով կայք էր բացվում հիմնական կայքի փոխարեն: Հայկական տիրույթում գտնվող կայքերը պետք է զգոն լինեն՝ հարձակումներից խուսափելու համար: