14:23 , 26 փետրվար, 2015
Կառավարության կողմից նախկինում ընդունած որոշումներից մեկում կատարվել են փոփոխություններ: Փոփոխություն կատարելու արդյունքում կկանոնակարգվի ԵՏՄ երկներից Հայաստան ներմուծվող դեղերի շրջանառությունը: Ելնելով կատարված փոփոխություններից՝ պետք է արձանագրել, որ վերը նշված միություն երկներից դեղերի ներմուծումը կկատարվի բացառապես ստուգման և համապատասխան հավաստագիր ունենալու դեպքում: Նպատակը, բնականաբար, կեղծ դեղերի ներբերման և շրջանառության բացառումն է:
Վարչապետի խոսքով՝ տվյալ ոլորտի հանդեպ կա հասարակության կողմից դժգոհություն, և դրա կարգավորումն ավելի քան օրակարգային է: