Կանադացի գիտնականները մի շարք հետազոտություններ են անցկացրել, որոնց ընթացքում եկել այն եզրակացության, որ երկար ժամանակ ոսկյա զարդեր կրելը կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել:
Մասնավորապես` գիտնականները պարզել են, որ ոսկին ունակ է մեծ քանակությամբ էներգիա խլել, իսկ մյուս կողմից էլ մաշկի հետ անընդհատ շփումը բացասական ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա:
Արդյունքում կարող է մարդու մոտ անբացատրելի կերպով տրամադրության անկումդիտվել, իսկ եթե հոգեկան վիճակը առանց այդ էլ անկայուն է, ապա ոսկյա զարդերի մշտական կրումը կարող է դեպրեսիայի լուրջ պատճառ դառնալ:
