13:05 , 26 փետրվար, 2015
Vermibus կեղծանունն ունեցող այս տղան հավաքում է գովազդային պաստառներն ու ծածկում լոգոներն ու գրառումները՝ թաքցնելով ու ծածկելով նաև մոդելների ինքնությունը: Իր ստեղծագործություններով նա փորձում է դեմ արտահայտվել գեղեցկության սահմանված չափանիշներին, ինչպես նաև մոդելների անիրատեսական կերպարները ստանալու համար համակարգչային թվային ծրագրերով նրանց լուսանկարների չափազանցված խմբագրմանը: Նրա աշխատանքները կարելի է տեսնել բեռլինյան ավտոկանգառներում: