Ինչպես համոզիչ պրեզենտացիաներ ներկայացնել


23:06 , 25 փետրվար, 2015

Interpress.am-ը գրում է․

Երբ գործը հասնում է համոզելու տեխնոլոգիաներին, եթե դուք հստակ չներկայացնեք նպատակը,  կպարտվեք: Շատ հաճախ պրեզենտացիաները որոշակի արդյունքներ չեն ունենում, քանի որ դրանք  կոնկրետ գործունեությանն ուղղված հստակ ուղով չեն ներկայացվում:

  1. Ձևակերպե՛ք, թե ինչ եք ուզում

Նախքան բովանդակության մասին մտածելը կարևոր է հստակ իմանալ, թե ինչ արդյունք եք ակնկալում ձեր պրեզենտացիայից: Ծրագրավորման գործընթացը սկսելուց բավական հաջող գաղափար է հետևյալը գրելը. «Երբ ես ավարտեմ խոսելը, իմ լսարանը…», և ավարտել նախադասությունը ինչ-որ կոնկրետ գործողությամբ:

Անորոշությունը ձեր թշնամին է, և նմանատիպ ոչ հստակ արտահայտությունները՝ «Ինձ ունկնդրողները շատ բան կհասկանան իմ ծրագրի մասին» չպետք է լինեն: Գործողությունները դարձրեք շոշափելի և համոզիչ, ապա կառուցեք բովանդակությունը այն հիմքի շուրջ, թե ինչ պետք է իմանա, ինչին հավատա և ինչ զգա ձեր մասին  լսարանը, որպեսզի որոշակի գործողությունների դիմի:

2.Ինչպես գրավել լսարանի ուշադրությունը

Հիշեք, որ ձեր նպատակը ոչ թե լսարանին ստիպելն է հասկանալ, այլ համոզել նրանց գործողությունների դիմել:

3.Առավելություններն ու խոչընդոտները

Որո՞նք են լսարանի ռազմավարական, անձնական և բիզնես շահերը որոշակի գործողություններ կատարելու համար: Ի՞նչ խոչընդոտներ կամ արգելքներ կարող են խանգարել նրանց անել այդ գործողությունը: Այս հարցերի՝  նախնական  ուղեղային գրոհը կօգնի հստակեցնել, թե ինչպես հասնել  լսարանից ակնկալվող գործողությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ