Նուլանդի հորդորը և՛ քաղաքական, և՛ իրավական հարթությունում ուղղակի անընդունելի և անբացատրելի է


21:37 , 25 փետրվար, 2015

Էդուարդ Նալբանդյանը պատասխանել է Նուլանդի՝ դիվերսանտներին Ադրբեջանին հանձնելու հորդորին: Կարծում եմ՝ արտգործնախարարը շատ դիպուկ գնահատականներ է հնչեցրել՝ ընդգծելով, որ Ադրբեջանում հերոսացնում են մարդասպաններին՝ օրինակ բերելով Սաֆարովին, բացի այդ, ժողովրդավար Արևմուտքի գոծիչները պետք է հասկանան, որ Արցախն անկախ պետություն է, որի դատարանը կայացրել է դատավճիռ՝ ազատազրկման դատապարտելով տվյալ դիվերսանտներին: Կարծում եմ՝ այս պարագայում Նուլանդի հորդորը և՛ քաղաքական, և՛ իրավական հարթությունում ուղղակի անընդունելի և անբացատրելի է: Սա ևս Արևմուտքի երկակի ստանդարտների քաղաքականության արտացոլումն է, որն, իրականում, հարվածում է Արևմուտքի ժողովրդավար իմիջին: