12-ամյա Սիրանուշի նամակը Տարոն Մարգարյանին


11:47 , 12 հոկտեմբեր, 2012

Ես բացարձակ չեմ օգտվում քաղաքային տրանսպորտից. 12-ամյա Սիրանուշի նամակը Տարոն Մարգարյանին
Շատ վիրավորական է, երբ փողոցներում, եթե նույնիսկ կան թեքահարթակներ, նրանց առջևը փակած է լինում մեծ ժամանակակից մեքենաներով, և մայրիկը ստիպված բարձրացնում է սայլակը: Ես բացարձակ չեմ օգտվում քաղաքային տրանսպորտից, որովհետև այն հարմարեցված չէ սայլակների համար, միայն հատ ու կենտ տաքսիները համաձայնվում են մեզ տեղափոխել, որովհետև իմ սայլակը չի տեղավորվում նրանց բեռնախցիկում: Շատ բազմաթիվ են իմ ու իմ նմանների խնդիրները մեր քաղաքում, բայց ՄԵՆՔ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԵՎԱՆԸ, ՄԵՆՔ ԵԼ ԵՆՔ ՆՐԱ ԶԱՎԱԿՆԵՐԸ, և մենք ակնկալում ենք, որ Այն էլ մեզ կսիրի, կհիշի ու հոգ կտանի իր զավակների համար:

Հարգանքով` Սիրանուշ