21:31 , 2 մարտ, 2012
Առաջ տան տղամարդը մտնում էր իր օջախ , առաջին հերթին ինչ էր անու՞մ (կնկա ու երեխեքի վրա գոռգռալուց բացի): Ճիշտ է. շորերը հանում էր, լվացվում, հուպ տալիս տնական բորշը, մայկա տռուսիկով մեկնվում թախտին ու երեխուն ղրկում «գարիզոնտ» հեռուստացույցը միացնելու, որ«Վրեմյան» նայի: Ու մի տասը րոպեից, բոլոր դպրոցականների կողմից էդքան չսիրած (ղրկում էին քնելու, ախր) «վրեմյա» լրատվականի գովասանք-բամբասանք-մարզանք անքակտելի շղթայի երկրորդ օղակին չհասած սկսում էր խռռացնել:
Էս կենսաձևից հիմի, թերևս, մենակ բորշն ու մայկա-տռուսիկն են պահպանվել: Որովհետև. ա) կնկա ու երեխանց վրա նահապետական գոռալը ո՞րս ա, բ) թախտ ա՞ մնացել, գ) երեխան էվոլյուցիայի միջոցով փախարինվել է պլաստիկ հեռակառավարման վահանակով (պուլտ բառը բարեհունչ չի, ըստ իս, հատկապես՝ երբ էդ բառն արտաբերողը մի թեթև կակազություն ունի), և վերջապես դ) հա՜յ - հա՜յ, էս
ֆեսյբուքի դարում էլ ի՞նչ «վրեմյա» ու նորություններ: Հիմի տղամարդը էդ թախտի փոխարինիչի վրա մեկնվելով ձեռքը պլանշետն է առնում ու դավա՜յ ֆեյսբուքի եզերքները (վատագույն դեպքում՝ «ադնակլասսնիկի»), ձեռի հետ ուշունց տալով իրեն ինտերնետ տրամադրող ընկերության հիմնադիրների ծննդավայրերում հերոսի համբավ վայելող անձանց: Ու պլանշետը ձեռքիդ արդեն չես քնի, չէ: Չես հասցնի: Ախր, ազարտը ադրենալինի վերածող քիմիական ռեակցիաները օրգանիզմումդ հա բզում են, թե հլա տես՝ ո՞վ ո՞ւմ լայքեց, ո՞վ ո՞ւմ պատին շեյռեց, ո՞ւմ նկարներն են բաց ո՞ւմը՝ փակ,բլոգնյուզը ո՞ւմից ի՞նչ տարավ, է՞լ ով կա, է՞լ ինչ ա կատարվում երկրիդ ամեն ծակուծուկում, երկիրդ հլա հեչ, բա ուրիշ երկրների ծակուծուկերում, ԷյջԹիՍի-ի Ուան-իքսն ա՞ լավը, թե՞ ձեռքիդ Դիզայր Ս-ը, որովհետև եթե Ուան-իքսը, ապա պետք ա դրան անցնել, չնայած էն փաստին, որ դիզայր Ս-ը բոլոր պահանջներիդ բավարարում ա ու մի քանի ամիս ա ընդամենը հլու հնազանդ ծառայում..., բայութուբո՞ւմ ինչ կա, բա գուգլ ռիդերում դեռ հարյուրից ավել չկարդացված ֆիդ կա, բա գուգլ չաթովմեսսիջ եկավ, բա սքայփով քոլլ եկավ, բա էս, բա էն... Էլ մարդ կքնի՞ էսքան պրոբլեմի տակ: Էլ խաղաղ խռմփոց կլսվի՞ հյուրասենյակից:
Ասելս ինչ ա՝ մեկ մեկ էդ հին վախտերքը կարոտում եմ, երբ բանավոր էինք լայքում՝ իրար աչքերի նայելով, պատին շեյռելը միայն մի իմաստ ուներ ու միմյայն տղամարդկանց տրված կասկածելիարտոնություն էր, քաղաքապետը քաղկոմի քարտուղար էր, ու, որ թողներ «բազարի կռիշ» քանդեին, հերը տեղում կանիծեին: Չնայած, ո՞վ գիտի: Մարդը ինֆորմացիա կրծող կենդանի է: Գուցե էս է ճամփան:
Հ.Գ. էսօր
a_lexus_330 կամրադը պատմեց, որ իր ծանոթներից մեկի փոքրահասակ երեխան հարցրել էր՝ պապ, ձեր ժամանակները ֆեյսբուքը սև-սպիտակ ա՞ եղել :ՃՃՃՃ