Ամսի 22-ից արդեն ԲՀԿ-ն կմասնակցի քառօրյայի աշխատանքներին. ԱԺ ամբիոնը նրանց համար շատ կարեւոր ամբիոն է


11:43 , 12 հոկտեմբեր, 2012

«Բյուջեի կատարողականի քվեարկության հետ մեր բոյկոտը որեւէ կապ չուներ: Բյուջեի կատարողականին մենք, բնականաբար, դեմ էինք լինելու: Մեր դիրքորոշումը, կարծում եմ, ի սկզբանե պարզ պիտի լիներ բոլորի համար: Այո, մեր քաղաքական բոյկոտը վերաբերում էր քաղաքական այն ֆարսին, որը բեմադրվեց Ազգային ժողովում, այն է` դատախազի իրավական որեւէ հիմնավորում չունեցող միջնորդությանը: Բայց ամսի 22-ից արդեն ԲՀԿ-ն կմասնակցի քառօրյայի աշխատանքներին, որովհետեւ ԱԺ ամբիոնը մեզ համար շատ կարեւոր ամբիոն է»:

Կից նյութն`այստեղ