Այս հրաշք փոքրիկը ծնվել է իր սաղմնապարկում (PHOTO)


13:20 , 25 փետրվար, 2015

Silas Philips was born three months prematurely at the Cedars-Sinai Medical Center in California. Doctors performing the Caesarean section were astonished to see he was still in his amniotic sac

Մանկիկի ձեռքերն ու ոտքերը պարզ երևում էին սաղմնապարկից, սակայն փոքրիկ Սիլաս Ֆիլիպսը չէր շտապում ոտք դնել լույս աշխարհ։ Բժիշկներն ասում են, որ այս փոքրիկի ծնունդը բժշկության հրաշքներից է։ Նա ծնվել է իր սաղմային պարկի մեջ։ Կեսարյան հատում կատարող բժիշկներն ապշած էին՝ տեսնելով, որ սաղմնային պարկը սովորականի պես չի պատռվել: Սաղմնապարկի մեջ ընկերքի հետ կուչ եկած փոքրիկին անմիջապես լուսանկարեցին։ Նրա փխրուն մարմինը փաթաթված էր պորտալարի մեջ։ Փոքրիկն ընկերքի միջոցով էր թթվածին ստանում այնքան ժամանակ, քանի դեռ բժիշկները չպատռեցին սաղմնապարկը։

Doctors performing the Caesarean section on his mother, Chelsea, were astonished to see he his amniotic sac was still intact

Սաղմնապարկն արգանդի միջի՝ հեղուկով լեցուն պարկն է, որտեղ պտուղը ձևավորվում ու աճում է։ Հեղուկն օգնում է ապահովագրել երեխային հարվածներ ու վնասվածքներ ստանալուց, սակայն պտուղը նաև կուլ է տալիս այդ հեղուկից որոշակի չափաբաժին։ Բացի այդ, սաղմնապարկի հեղուկը կայուն ջերմաստիճան է ապահովում պտղի զարգացման համար։ Սովորաբար երեխայի ծնվելիս սաղմնապարկն ինքն իրեն պատռվում է։ Ժողովրդական լեզվում այս երևույթը նկարագրելու համար ասում են՝ «ջրերը գնացին»։ Եթե երեխան ծնվում է ոչ թե բնական ճանապարհով, այլ կեսարյան հատմամբ, վիրաբույժը որովայնի բացվածք անելիս ինքնաբերաբար կտրում է նաև սաղմնապարկը։ Բժիշկներն ասում են, որ ծննդալուծման ժամանակ սաղմնապարկի անվնաս մնալու հավանականությունը գրեթե զրոյական է։ Բժիշկ Վիլյամ Բայնդերը, ով կատարում էր կեսարյան հատումը, ապշած էր  մնացել՝ տեսնելով, որ սաղմնապարկը միանգամայն անվնաս է մնացել։ Սիլասի մայրիկը չէր հասկանում, թե ինչն էր այդքան մեծ ոգևություն առաջացրել բժիշկների շրջանում, մինչև որ չտեսավ երեխայի լուսանկարը։

Born still inside his amniotic sac, Silas has since been described as a medical miracle by doctors

Փոքրիկս դեռ սաղմնային դիրքում էր գտնվում։ Սաղմնապարկի մեջ երևում էին նրա ծալված թաթիկներն ու տոտիկները։ Իսկապես հրաշալի էր տեսնել այդ պատկերը, իսկ երբ բժիշկներն ասացին, որ դա հազվադեպ պատահող բան է, ես մտածեցի. «Աստվա՛ծ իմ, դու առանձնահատուկ մանկիկ ես»։

Until the bag was broken, Silas was still getting oxygen through the placenta. Doctors who delivered say the moment caught our breath

Թեպետ Սիլասը ծնվել է 26 շաբաթական, նա այնքան լավ առողջական վիճակում է գտնվում, որ բժիշկներն ասում են, որ մյուս ամիս նա արդեն դուրս կգրվի հիվանդանոցից։  

Հետաքրքիր փաստ

2011 թ.-ին Ջեսիկա Ալբայի դուստրը ևս ծնվել էր սաղմնապարկի մեջ։ Ջեսիկան ու ամուսինը դեռևս անուն չէին ընտրել երեխայի համար։ Իմանալով, որ նորածինը ծնվել է սաղմնապարկի մեջ՝ Ջեսիկայի ամուսինն ասել է. «Նա աշխարհ եկավ իր ապահով օթևանում»։ «Օթևան» բառն անգլերենում «haven» է։ Այդ իսկ պատճառով ծնողները որոշեցին աղջկան Հեվեն անվանել։