Ստադիոնում


09:55 , 12 հոկտեմբեր, 2012

Ֆանատները գոռում-գոչում,
Լալիս էին աղեկեզ.
-Յո՛ւրա, Յո՛ւրա, գոլ ենք ուզում,
Տշի՛ր, տղա՛, գո՛լ տուր մեզ։

Մինասյանը նստարանին
Լուռ հայհոյեց տըխրալի.
-Գոլ չխփեք, ես ձեզ մատաղ,
Ձեզի՛ մատաղ տ՚եմ անի։

-Խաբելու ենք, ցավդ տանիմ,
Էն լածիրակ Բուֆոնին,
Երբոր զարկեն պաս գոլային,
Պիտ լացացնենք իր նանին։

Արևն եկավ անց էլ կացավ,
Մենք նստած ենք դեռ էսպես.
Տղերք, տղերք, գոլ ենք ուզում,
Ելե՛ք տղերք, ցնցե՛ք մեզ։

Հանկարծ հզոր Բալոտելլին
Մեզի չանի սևերես.
Թող չտշի մեր դարպասին,
Ուշունց կտամ թե չէ ես...

Մեր մեծ ապին ա վերևում,
ՎԻՊ աթոռին ա նստած...
Նա ձեզ այնքան շատ է սիրո՜ւմ...
Նա չի թողնիլ ձեզ սոված...

Ձեններն իսկույն կտրվեցան
Ֆաների իտալացի.
Երբ ֆորվարդը Յու․ Մովսիսյան 
Գընաց, որ գոլ կերցնի։

Ֆանատները գոռում, գոչում,
Լալիս էին աղեկեզ.
-Յո՛ւրա, Յու՛րա, գոլ ենք ուզում,
Վե՛ր կաց, Յուրա, գո՛լ տուր մեզ։

Հայե՜ր.....