Ասում են՝ մոտ օրերս ԲՀԿ խմբակցությունը լքելու են նաև Ռուստամ Գասպարյանը՝ Սև Հովազը, և Մարտուն Գրիգորյանը


23:19 , 24 փետրվար, 2015

Ասում են՝ մոտ օրերս ԲՀԿ խմբակցությունը լքելու են նաև Ռուստամ Գասպարյանը՝ Սև Հովազը, և Մարտուն Գրիգորյանը: Մինչև վերջերս երկուսն էլ համարվում էին Ծառուկյանին հավատարիմ մարդիկ, բայց դե քաղաքականության մեջ հավատարմությունը մի քիչ հարաբերական է դարձել: Ռուստամը միշտ կարող է ասել, որ միանում է իր երկրապահ ախպերությանը, իսկ Մարտունին ավելի շատ ԲՀԿ-ն է պարտք, քան հակառակը, որովհետև Գյումրիի կրիմինալ միջավայրում կոփված այս երիտասարդ պատգամավորն ահագին ձայներ է ապահովել ԲՀԿ-ի համար: