Հայաստանը և Ադրբեջանն ընտրել են երկարատև, մինչև ուժերի վերջնական սպառման պատերազմի ձևը


23:37 , 24 փետրվար, 2015

Հայաստանը և Ադրբեջանն ընտրել են երկարատև, մինչև ուժերի վերջնական սպառման պատերազմի ձևը:
Այն պահանջում է ուժերի լարումով չնահանջել որևէ կերպ: 
Ներքաշված այս երկրներն այլ կառուցողական աշխատանքով զբաղվել չեն կարողանում, բացի այդ անիմաստ դիմակայությունից: Իսկ լուծումը չի երևում:
Այն ռեսուրսը, որի համար մղվում է այս պատերազմը, ունի իր գինը: 
Այդ գինը մենք և ադրբեջանցիները վճարել ու վճարում ենք: 
Կգա մի պահ, որ կատարված ծախսերը կանցնեն ռեսուրսի արժեքը, և այդ պահին այս ամենը կդառնա անիմաստ:
Կողմերը, ի դեպ, մոտենում են այդ կետին: