Նույնիսկ պատերազմող պետությունների ղեկավարներն են ունենում «խորհրդապահական խողովակներ»


23:00 , 24 փետրվար, 2015

Երբ աբորիգեններն առաջին անգամ տեսնում են հեռուստացույց, նրանց միակ գործողությունն այն է, որ նետահարեն ու նիզակահարեն այդ հեռուստացույցը, քանի որ այն, ըստ աբորիգենների, չարիք է, որովհետև «արկղի» մեջ անոտք ու անձեռք խոսող մարդու գլուխ չի կարող հայտնվել` նույնիսկ իրենց շամանների դեպքում: 

Այս պարագայում ոչ թե աբորիգենները «վատն» են, այլ պարզապես նրանց չիմացությունը բերում է նոր երևույթի նկատմամբ ագրեսիայի:

Երբ ասվում է Սերժ Սարգսյանի հետ ունենալ խորհրդատվական խողովակ, մարդիկ, ովքեր չգիտեն՝ ինչ է նշանակում այդ հասկացությունը, նետահարում են այդ «խողովակը»,  ու իրենց թվում է՝ այն չարիք է կամ Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու գործիք, սակայն այդ ամենը ոչ թե նրանց չարության պատճառով է, այլ չիմացության, որը վերջում բերում է ագրեսիայի:

Ի գիտություն  «խորհրդապահական խողովակ»  հասկացության չիմացողների՝ ասեմ, որ նույնիսկ պատերազմող պետությունների ղեկավարներն են ունենում այդպիսի խողովակներ, որի միջոցով քննարկվում են տարաբնույթ հարցեր, ու նույն Պուտինը հաստատ Պորոշենկոյի հետ այդպիսի խողովակ ունի, նույն Իսրայելը Պաղեստինի հետ այդ խողովակներն ունի, նույն Հայաստանն Ադրբեջանի հետ ունի այդ խողովակներից... 

Միայն մի դեպքում է վերանում այդ խողովակը, երբ իշխանության են գալիս հոգեկան հիվանդներ, որոնց համար «թշնամու» հետ խորհրդատվական տեղեկություններ փոխանակելը հավասար է ազգային դավաճանության: 
Հուսով եմ՝ վերջում նշածս գործիչներից Հայաստանում երբևէ իշխանության չեն գա...