18:33 , 24 փետրվար, 2015
Ես այսօր անհատապես հիշել եմ բոլորիդ.......
Դուք տարբեր պատճառներով գնացիք ՀԱՅԱՍՏԱՆԻՑ....
Ոմանք գնացին երազանքի հետևից, ոմանք՝ անձնական կյանքի, ոմանք՝ երեխաների ապագայի, ոմանք՝ աշխատանքի, ոմանք՝ ավելի լավ ապրելու, իսկ ոմանք՝ ուղղակի ապրելու.....
Վստահ եմ, որ իրավունք չունեն ձեզ մեղադրելու նման որոշման մեջ, քանի որ հայտնի չէ, թե նրանք ինչպես կվարվեին ձեր փոխարեն....
Ու դուք բոլորդ ապացուցեցիք մեզ, որ չեք սխալվել.....
Անկասկած, ունեցել եք դժվարություններ, անքուն գիշերներ, կարոտ, ձեզ տանջել են կասկածներն ու մտորումներն անորոշ ապագայի մասին, սակայն հիմա դուք կայացել եք, պինդ եք կանգնած ձեր ոտքերի վրա, ձեր ձայնը վստահ է, իսկ դեմքը՝ խաղաղ, դուք ունեք նոր նպատակներ և անվախ սլանում եք դեպի այդ նպատակների իրականացումը...
Իհարկե, ձեզանից շատերը կարոտում են, հիշում են հին օրերը, իրենց տունը, իրենց փողոցն ու այգին, իրենց հարազատներին ու ընկերներին, իսկ ոմանք էլ խուսափում են հիշողություններից, անկասկած, շատերի մոտ փոխվել են որոշ արժեքներ, հիմա շատ հարցեր այլ կերպ եք վերլուծում և ընկալում, մեղադրելու չէ, միգուցե դուք եք ճիշտը........
Ամեն դեպքում իրականացրեք ձեր երազանքները, ձեր երեխաների համար ստեղծեք խոստումնալից ապագայի նախադրյալներ, հաղթահարեք նորանոր բարձրունքներ, ՄԵՆՔ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՆՔ ՁԵԶԱՆՈՎ....
Նվիրվում է ներկայումս ԱՄՆ-ում, Կանադայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում, Նիդերլանդներում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում, Լատվիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում (...և այլուր) ապրող մեր հարազատներին, բարեկամներին ու ընկերներին....
PS. Որպես կանոն, վերոշարադրյալին պետք է հետևեր այս նախադասությունը՝ «Մի հատ վիզա չեք ուղարկի՞, ես էլ գամ ձեզ մոտ»...............