«Սուտը քանդեց մեր տունը». Անհետացած զինծառայող Արթուրի գրպանից գտել են գրություն (Video)


12:57 , 24 փետրվար, 2015

Փետրվարի 21-ին աշխատանքի չի ներկայացել Գյումրիում տեղակայված ռուսական սահմանապահ ջոկատի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանը: Այս մասին տեղյակ է պահվել Շիրակի մարզային ոստիկանությանը: 

Անհետ կորած Արթուր Աֆյանի նկատմամբ որոնողական աշխատանքներ է իրականացնում Ոստիկանության Գյումրու Մուշի բաժինը: Բաժնի պետ Հրաչյա Սահակյանի հետ ունեցած զրույցի ժամանակ պատասխանատուն նշել է, որ Արթուրը զինված չի եղել, գիշերը մինչև ժամը 2-ը կապ է ունեցել Մարմաշեն գյուղում հայրական տուն հյուր գնացած իր կնոջ հետ, սակայն հաջորդ օրն աշխատանքի չի ներկայացել, որի պատճառով էլ հայտարարություն են տվել ոստիկանությանը:

Մանրամասները տեսանյութում: