Հույս ունեի, որ Ռոնալդուի վնասվածքն ավելի լուրջ կլիներ. Ֆաբիո Կապելո


18:40 , 11 հոկտեմբեր, 2012

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն մարզումներից հետո խոսել է վաղը կայանալիք Ռուսաստան-Պորտուգալիա խաղի մասին. -«Մենք հավաքականի հետ քննարկել ենք մի քանի տակտիկական մանրամասներ։ Այսօր երեկոյան նույնպես կհանդիպենք և ամեն ինչ կքննարկենք։ Ռոնալդուի մասին կարող եմ ասել, որ բոլորը գիտեն, թե ինչպես է նա խաղում, բայց ոչ ոք չի կարողանում նրա «դեմն առնել»։ Անկեղծ ասած, հույս ունեի, որ «Բարսելոնայի» հետ խաղի ընթացքում Ռոնալդուի վնասվածքը լուրջ կլինի: Կփորձենք չեզոքացնել նրա ուժեղ կողմերը»։
-Մեջբերման ավարտը: