Օսկարի մրցանակաբաշխության ամենատարօրինակ ու անհաջող հագուստները (PHOTO)


13:13 , 23 փետրվար, 2015

Lady Gaga usually gravitates towards dresses that flatter her shape, but this Alaïa outfit is one of her stranger choices - particularly when it comes to proportions with the large gaping sleeves and gaping bright red gloves

Համաշխարհային աստղերը դեռևս վաղուց էին պատրաստվում Օսկարի 87-րդ մրցանակաբաշխությանը։ Նրանց կերպարի վրա աշխատում էին մի շարք դիզայներներ ու ոճաբաններ, սակայն դա դեռ չի նշանակում, որ նրանք ճաշակով հագնված ներկայացան երեկ Լոս Անջելոսում կայացած Օսկարի մրցանակաբաշխությանը։ 

Rita Ora wears a see-through black, floor-length gown that shows off all her assets at the Vanity Fair Oscars after-party

Երեկոյի մեխը Ռիտա Օրան էր, ով այնպիսի զգեստ էր կրում, որն ի ցույց էր դնում նրա բարեմասնությունների առնվազն 55 տոկոսը։ 

Իրինա Շեյքը փորձել էր հետ չմնալ Ռիտայից, սակայն տոկոսային հարաբերությամբ նա մի փոքր զիջում է վերջինիս։ 

Lady Gaga wears three custom-made Azzedine Alaïa pieces - his first ever for the Oscars - which took 25 people three weeks to made

Լեդի Գագայի այս զգեստի մոդելավորողը Ադելաիդա Ալայան է։ Զգեստի ստեղծման համար պահանջվեց 3 շաբաթ և 25 դերձակ։ Լայն թևքերով այս լայնափեշ զգեստը ոչ միայն անհարմար է, այլև տարօրինակ, ինչպես և երգչուհին ինքը։ Այնուամենայնիվ, ամենատարօրինակը Լեդի Գագայի ձեռնոցներն են։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես նա պատրաստվում էր լվացք անել Օսկարի մրցանակաբաշխությանը։ Լե՛դի Գագա, ոչ ոք չի կասկածում քո տնարարության վրա, բայց լվացարարուհու կերպարն այնքան էլ տեղին չէ Օսկարի մրցանակաբաշխությանը։ 

Felicity Jones wore Alexander McQueen. The athletic neckline is at odds with the embellished bodice, which looks constricting - and appears to be very uncomfortable to wear. The puffy skirt doesnt help the unflattering shilouette of the dress

«Ամեն ինչի տեսությունը» կինոնկարի գլխավոր դերակատարուհի Ֆելիսիթի Ջոնսը կրում էր «Alexander McQueen» նորաձևության տան դիզայներ Սարա Բարթոնի մոդելավորած զգեստը։ Զգեստն ամբողջովին ձեռքի աշխատանք է։ Մարգարիտներով զարդարված այս զգեստն ի ցույց էր դնում Ֆելիսիթիի՝ մի փոքր առաջ հակված ուսերը։ Նրա կլատչն ավելի շատ ծխախոտատուփ էր հիշեցնում։ 

First-time presenter Chloe Grace Moretz wears a blanket-like Miu Miu dress. The pockets are a nice touch, but unfortunately they only serve to make all that fabric swallow her frame even more

18-ամյա դերասանուհի Քլոի Գրեյս Մորտեզն Օսկարի մրցանակաբաշխության օրն իր տարիքից ավելի մեծ էր երևում։ Նա ներկայացել էր մի այնպիսի զգեստով, որն ասես սավանի կտորից կարված լիներ։ Ծաղկային պրինտով լայնափեշ զգեստի գրպաններն էլ ավելի տարօրինակ տեսք էին տալիս դերասանուհուն։ 

The usually stylish Solange Knowles turned up to the Oscars wearing the red carpet; the Christian Siriano Fall 2015 crepe cape top and pant was a strange choice 

Բեյոնսեի քույր Սոլանժ Նոուլզը կարողացավ ներկաների ուշադրությունը գրավել իր վրա, սակայն այդ ուշադրությունը ոչ թե հիացական, այլ զարմացած հայացքներով էր արտահայտվում։ Քրիստիան Սերանոյի մոդելավորած այս հանդերձն աչքի էր ընկնում դիզայներական տարօրինակ լուծումներով։ Լայնափողք անդրավարտիքն այնքան երկար էր, որ կպչում էր գետնին ու ընկնում կոշիկների տակ։ Վերնազգեստը, որի քղանցքները նույնպես հասնում էին գետնին, քողարկում էր աստղի բոլոր բարեմասնությունները և տափակեցնում նրա կրծքավանդակը։ 

Lorelei Linklater chose a textured Gabriela Cadena dress for her first Oscars appearance. Unfortunately dark colors and Gothic undertones overwhelm the 20-year-old star -- and her hunched shoulders dont help

Lorelei Linklater chose a textured Gabriela Cadena dress for her first Oscars appearance. Unfortunately dark colors and Gothic undertones overwhelm the 20-year-old star -- and her hunched shoulders dont help

Լորելեյ Լինքլատերը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ դեռևս չի որոշել, թե ինչ հագուստով է ներկայանալու Օսկարին։ Հապշտապ որոշման արդյունքում նա մրցանակաբաշխությանը ներկայացավ մի զգեստով, որը գուցե շլացուցիչ կհամարվեր 90-ականների ավարտական խնջույքին, սակայն ոչ այսպիսի նշանակալի իրադարձությանը։ 

Which commanded more attention, the useless umbrella or Jared Letos lavender tux? As New York Times T magazine put it, he looks like he just arrived from an early-80s bar mitzvah

Ջարեդ Լետոն ևս ասես 90-ականների ավարտական խնջույքից փախած լինի, եթե, իհարկե, չհաշվենք խառնափնթոր սանրվածքը։ 

Songwriter Diane Warren looks like she got dresses in a rush: The sequin jacket could have worked, but paired with pointy black ankle boots and an unflattering tank top, it feels like the blazer was an afterthought

Երգահան Դայան Ուորենը տվեց-անցավ նախորդ աստղերին։ Նա կրում էր անճաշակ փայլփլուն կոստյում, որն այնքան վատ էր նստում նրա վրա, ասես հարևանից խնդրած լիներ։ Բարձրակրունկ ծիծակ կոշիկները ոչ մի կերպ չէին համադրվում նեղ փողքերով անդրավարտիքի հետ։   

Filmmaker Ava DuVernay gets an A+ for her colour choice, but the top-heavy Selma director might have benefited from choosing a gown that balanced her curves with less embellishments and volume up top 

Ավա Դուվերնեյը փորձել է Գեյշայի կերպար ստանալ, սակայն դա նրա մոտ այնքան էլ լավ չի ստացվել։ Ինչ խոսք, զգեստի գույնը շատ է սազում նրան, սակայն ձևը բնավ չի համապատասխանում նրա կառուցվածքին։ Այս անոճ զգեստն անհարկի ընդգծում է Ավայի կոնքերը, որոնք առանց ընդգծելու էլ բավականին լայն են։ Ուսերի հատվածում տեղադրված փոքրիկ բարձիկները միայն կոպտացնում են Ավային։ 

Jamie Chung looked like a firework in her overtly glitzy blue and silver embellished Yanina Couture dress and Leticia Linton earrings

Գեղեցկադեմ դերասանուհի Ջեմի Չոնն ընտրել էր արծաթագույն նախշերով կապույտ լայնափեշ զգեստ։ Զգեստի մարմնագույն աստառն անդուր հավաքվում էր զգեստի տակից։ Դերասանուհին ցանկացել էր հրավառություն խորհրդանշել, սակայն, ինչպես կարելի է դատել նրա ձեռքերի լարված դիրքից, նա ինքն էլ անհարմար ու կաշկանդված է զգում իրեն այս զգեստի մեջ։ 

In theory, this Atelier Versace number should work. But it doesnt do justice to Jessica Chastains curves - the beaded top along with the sash creates a too-fussy neckline

Ջեսիկա Կաստինան «Versace» նորաձևության տան զգեստներից էր կրում։ «Versace»-ն աշխարհի ամենահայտնի ապրանքանիշերից է, սակայն այս զգեստն ապացուցում է, որ այգամ այս հռչակավոր նորաձևության տանն են ձախողումներ լինում։ Զգեստը գուցե էլեգանտ տեսք ունենար, եթե այդքան անշնորհք կերպով չհավաքվեր կոնքի հատվածում։ Կախ ընկած օձիքի հատվածը ևս անտեղի էր։ 

Music mogul Will.I.Am got it wrong on the red carpet in a hat resembling a train conductors, rolled up black trousers and unusual studded trainers

Ռեփեր Ուիլյամս Ադամսը, ով ավելի հայտնի է Will.I.Am մականվամբ, որոշել էր մարզական անդրավարտիքը համադրել բանտային վերնաշապիկի հետ։ Որպեսզի շքեղ գուլպաները լավ տեսանելի լինեն բոլորին, նա ծալել էր անդրավարտիքի փողքերը։ Կարմիր գորգի բուքուբորանից պաշտպանվելու համար նա սև դասական կոստյում էր կրում։ Ինչ վերաբերում է աքսեսուարներին, ռեփերը կրում էր թասակ հիշեցնող գլխարկ, դրվագազարդ շրջանակներով ակնոցներ ու փայտե ապարանջան։