Ջոն Հեֆերնն այն դեսպաններից է, ով ուղարկվում է այլ պետություն` ստելու հանուն իր հայրենիքի


17:16 , 11 հոկտեմբեր, 2012

Հայաստանում ԱՄՆ դեսպան պարոն Ջոն Հեֆֆերն, սիրելիս, հարգելիս, պետք չէ կեղտոտ մատով ցույց տալ ուրիշի վրայի փոշին` հատկապես այդպիսի փոշու բացակայության պարագայում: Վ. Օսկանյանի անձեռնմխելիության վերացումը սոսկ ստեղծված իրավիճակում հստակություն մտցնելու նպատակ է հետապնդում, ոչինչ ավելին: Եթե Օսկանյանը ոչնչում մեղավոր չէ, նա հաստատ վախենալու բան չունի: 
Միշտ դեմ եմ եղել այն խոսքին, որ դեսպանը մի պաշտոնյա է, որ ուղարկվում է այլ պետություն` ստելու հանուն իր հայրենիքի: Ցավոք, Դուք և Ձեր նմանները մշտապես արդիական վիճակում եք պահում այդ արտահայտությունը: Ափսոս...