Լինզաները սխալ խնամելը կարող է աչքի ինֆեկցիաների պատճառ դառնալ. ինչպե՞ս ճիշտ կիրառել դրանք


22:10 , 21 փետրվար, 2015
Doctors.am-ը գրում է․
Կերատիտը աչքի եղջրաթաղանթի հիվանդություն է, որն ուղեկցվում է ցավով և երբեմն հանգեցնում է կուրության: Կերատիտն առաջանում է, երբ եղջրաթաղանթը վարակվում է բակտերիաներով, սնկերով և այլ միկրոօրգանիզմներով: 

Ըստ հիվանդությունների կառավարման և պրոֆիլակտիկայի կենտրոնի (CDC)՝ ԱՄՆ ում կերատիտի հիմնական պատճառներից մեկը կոնտակտային լինզաներ կրելն է: Այս խնդրով տարեկան  1.000.000 մարդ է դիմում բժշկի:

Կոնտակտային լինզաները բավական տարածված բժշկական միջոցներ են, որոնք փոխարինում են ակնոցներին: Միայն ԱՄՆ-ում լինզաներ կրում է 38 մլն. մարդ : Սակայն լինզաները սխալ խնամելը կարող է աչքի ինֆեկցիաների պատճառ դառնալ, օրինակ կերատիտի, և նույնիսկ կարող է ավարտվել կուրությամբ:

Լինզաներ կրողները պետք է պահպաներ հիգենային կանոները և դրանք խնամեն ամեն անգամ երբ կրում են, մշակում կամ հանում են` աչքերի առողջությունը պահպանելու համար:

Մեծամասամբ կերատիտի վաղ բուժումը արագ լավացման է բերում և ընդհակառակը, բուժման ձգձգումը կամ ինքնաբուժությունը կարող է հանգեցնել բորբոքման, ցավի և նույնիսկ կուրության:

Ցավի և բորբոքման դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, հատկապես, եթե կրում եք լինզաներ:

CDC –ի մասնագետները նշում են որ վատ հիգիենան, պահպանման կանոնների խախտումը, հազվադեպ փոխարինումը և գիշերվա ընթացքում լինզաները աչքերին թողնելը կերատիտ և նրա բարդությունների զարգացման ռիսկի հիմանկան գործոններն են:

Ինչպե՞ս ճիշտ կիրառել լինզաները

 

Ձեռքերը օճառով լվացեք և չորացրեք լինզաներին դիպչելուց առաջ