Ադրբեջանը հաղորդում է առաջնագծում մարտական կորստի մասին


11:51 , 21 փետրվար, 2015

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի համաձայն` սույն թվականի փետրվարի 21-ին առաջնագծում «հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջավադով Զելիմխան Էյբալը օղլուն: Սա Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հաստատված 7-րդ կորուստն է` 2015-ի հունվարի 1-ից ի վեր մինչ այժմ: