Անի Երանյանը, Քրիստինե Պեպելյանը, Անահիտ Սիմոնյանն ու այլ հայտնիներ՝ «Անավարտ թռիչք» ֆիլմի պրեմիերային


11:38 , 21 փետրվար, 2015

SHARM ընկերությունն այսօր ՄՈՍԿՎԱ կինոթատրոնում ներկայացրեց «Անավարտ թռիչք» նոր մելոդրամը, որը նվիրվում է 2006 թ. տեղի ունեցած Երևան-Սոչի ողբերգական չվերթի զոհերի հիշատակին և հիմնված է իրական փաստերի վրա: 

«Անավարտ թռիչք» ֆիլմը սիրո պատմություն էր, որի հերոսները հանգամանքների բերումով կապվեցին այն դրամատիկ օրվա հետ, երբ նույն պահին ընդհատվեցին 113 մարդկանց ճակատագրեր: Ֆիլմը խելահեղ նվիրումի պատրաստ սիրո մի պատմություն էր, որի հիմքում եղած պարզությունը, ազնվությունն ու հավատը հույս են ներշնչում կյանքի անլուծելի թվացող դժվարությունները հաղթահարելու համար: Ֆիլմի ռեժիսորն է Ելենա Արշակյանը, սցենարը՝ Անահիտ Մխիթարյանի: Ֆիլմի սաունդթրեքը վստահվել է Քրիստինե Պեպելյանին, իսկ դերասանական կազմում են Լուիզա Ղամբարյանը, Սերժ Ավետիքյանը, Գայանե Ասլամազյանը, Տաթև Հովակիմյանը, Տիգրան Մակարյանը, Անի Երանյանը, Վարդան Հովսեփյանը, Խորեն Աբրահամյանը: