00:30 , 21 փետրվար, 2015
Մի տեսակ զարմանք եմ ապրում էլի.... ))
Ախր էլեկտրոնիկան կամ էլեկտրական ապրանքներն այն արտադրաճյուղերն ու ապրանքատեսակներն են, որոնք առավել հաջող և առավել դյուրին սպառվում են տնտեսապես առավել զարգացած, առավել ապահով և առավել համակարգված երկրներում, որտեղ առանձնապես հացի խնդիր չկա, քանզի էլեկտրական ապրանքներն առավել երկրորդական բնույթի պահանջարկ են վայելում։ Ասածս ի՞նչ ա...
Երևան Մոլ օբյեկտում ինչքան էլ զեղչ ու ակցիա լինի, ո՞նց կարելի է միմյանց ծեծելով՝ էլեկտրական ապրանքի փորձել տիրանալ ))
Հետո էլ նեղվում ենք, թե երկիրը նեղության մեջ ա գցել ժողովրդին, ու որ մարդիկ հացի փող չունեն։ Ախր այ ձեր ցավը տանեմ ես, հաց առեք, հացն ա ճիշտը։