Եթե ունեք շաքարային դիաբետ, առողջության պահպանման համար շատ կարևոր է «АВС»-ի վերահսկողությունը. պարզենք՝ ինչ է դա


23:25 , 20 փետրվար, 2015

Doctors.am-ը գրում է․

Եթե Դուք ունեք շաքարային դիաբետ, առողջության պահպանման համար շատ կարևոր է «АВС»-ի վերահսկողությունը:

Ի՞նչ է «АВС»-ն:
 
"А"-ն գլիկոլիզացված հեմոգլոբինն է- 'A1C '. A1C-արյան անալիզն է, որը ցույց է տալիս արյան մեջ շաքարի միջին մակարդակը վերջին մի քանի ամիսների ընթացքում:
"B"-ն զարկերակային ճնշումն է (անգլ. blood pressure )-Եթե դուք ունեք շաքարային դիաբետ, Ձեր ճնշումը վերահսկելը այնքան կարևոր է, որքան արյան շաքարը կարգավորելը: Բարձր զարկերակային ճնշումը մեծացնում է սրտանոթային և երիկամային հիվանդությունների ռիսկը:
"C"-ն խոլեստերինն է (անգլ. cholesterol)-բարձր խոլեստերինը սրտի նոպայի, ինսուլտի և այլ լուրջ խնդիրների առաջացման ևս մեկ գործոն է:
 
Ինչու՞ է «АВС»-ն այդքան կարևոր
 
Շաքարային դիաբետ չունեցող մարդկանց հետ համեմատած, մարդիկ, ովքեր ունեն դիաբետ, 2-3 անգամ ավելի շատ են տանում սրտի ինֆարկտ կամ ինսուլտ: Դիաբետ ունեցող պացիենտները նաև ունեն երիտասարդ տարիքում ինֆարկտի առավել բարձր ռիսկ: Բացի այդ, դիաբետով հիվանդ մարդիկ ավելի հաճախ են տառապում երիկամային հիվանդություններից: Վերահսկելով АВС-ն, դուք կարող եք նվազեցնել համապատասխան հիվանդությունների առաջացման ռիսկը:
 
Մի՞թե իմ արյան շաքարի վերահսկումն ամենակարևորը չէ
 
Արյան շաքարի պահպանումը համապատասխան մակարդակում շատ կարևոր է դիաբետի հետ կապված մի քանի խնդիրների կանխարգելման համար, ներառյալ՝
 
Բայց այդ դեպքում էլ արյան շաքարը բազմաթիվ գործոններից մեկն է, որին դուք պետք է ուշադրություն դարձնեք:
Բարձր երակային ճնշումը և խոլեստերինի բարձր մակարդակը իրենք իրենցով սրտանոթային աղետների ռիսկի կարևոր գործոններ են, իսկ շաքարային դիաբետի առկայության դեպքում, նրանց կործանիչ ազդեցությունը ուժգնանում է:
 
Ինչպիսի՞ն պետք է լինի АВС-ի իմ մակարդակը
 
Մակարդակը, որին Դուք պետք է ձգտեք, կախված կլինի նրանից, թե ինչքան ծանր է Ձեզ մոտ դիաբետը, քանի տարեկան եք և առողջության հետ կապված էլ ինչ խնդիրներ ունեք: Հարցրեք Ձեր բժշկին, թե հատկապես որ մակարդակին պետք է Դուք հասնեք:
Դիաբետ ունեցող մարդկանց մեծամասնությունը պետք է ձգտեն հասնել հետևյալ նպատակներին.
  • ՑԽԼՊ խոլեստերինը ցածր 1,8մմոլ/լ (ՑԽԼՊ-ն խոլսետերինի տեսակներից մեկն է, որը հաճախ կոչում են 'վատ խոլեստերին'):