18:32 , 2 մարտ, 2012
Փակ շուկան, որպես ճարտարապետական կառույց, բարբարոսաբար ոչնչացվում է։ Համոզված եմ, որ շուկայի ճակատը այլևս տուֆակերտ չի լինի ու այն չի զարդարի մետաղյա հրաշալի նախշաքանդակն ու նատյուրմորտը։ Փոխարենը կլինի սուտի-մոդեռն ինչ-որ բան։ Այդ կապակցությամբ հայհոյանքներս եմ հղում Սամվել Ալեքսանյանին (քանդող), Տարոն Մարգարյանին (Երևանի քաղաքապետ) և Հասմիկ Պողոսյանին (ՀՀ մշակույթի նախարար)։ Նաև հայտարարում եմ, որ նրանք ոչ թե հայ են. այլ ազգի թշնամի։ Փակ շուկայի հին ճակատի տեղադրման դեպքում խոստանում եմ հետ վերցնել հայհոյանքներս ու ներողություն խնդրել վերոնշյալ անձանցից։