Խաչատուր Սուքիասյանն իրոք կարող է մեր երկրին, մեր տնտեսությանը, մեր ժողովրդին օգտակար մարդ լինել


18:02 , 20 փետրվար, 2015

Չգիտեմ՝ իրականում ճիշտ է, որ Խաչատուր Սուքիասյանը հանդիպել է նախագահի հետ, թե ոչ, բայց կա ճիշտ, ու այդ ճիշտը մեկ հատ է` Խաչատուր Սուքիասյանն իրոք կարող է մեր երկրին, մեր տնտեսությանը, մեր ժողովրդին օգտակար մարդ լինել, նրա նման պրոֆեսիոնալների պակաս ունենք իրականում: Իհարկե, կան շատ պրոֆեսիոնալներ, բայց տեսական մակարդակում, իսկ գործնական մակարդակում, փորձի վրա կուտակած գիտելիքներով` քիչ են: Իսկ վերջին տարիներին նրա կողմից առաջ են քաշվում տնտեսության զարգացման նորարարական մոտեցումներ, որոնք իրականում կարող ենք ներդնել և կյանքի կոչել ՀՀ-ում: