Երևան Մոլի դեպքերի մեղավորներին քննադատելուց առաջ սա նայեք


14:42 , 20 փետրվար, 2015

Հիմա մի քանի պատասխան էն մարդկանց, ովքեր Երևան Մոլի դեպքերից հետո իրենք իրենց հարց են տալիս. «Մենք քաղաքակի՞րթ ենք, թե՞ ոչ»: Ստորև ձեզ եմ ներկայացնում կադրեր Մեծ Բրիտանիայում 2014թ.-ի «Սև Ուրբաթից», որտեղ մարդիկ իրար հայհոյում ու հարվածում են այս կամ այն ապրանքի համար: Հատուկ եմ ընտրել Մեծ Բրիտանիան, որովհետև շատերը մտածում են, թե այնտեղ արիստոկրատիայի բնօրրանն է: Խնդրեմ վայելեք, «արիստոկրատներին» ու դադարեք ազգի մասին ձեր պատկերացումներով ինքներդ ձեզ հարցեր տալ, Երևան Մոլում տեղի ունեցողը բնական երևույթ է, այ անբնական կլիներ, եթե ամեն ինչ հանգիստ անցներ: