ԱՄՆ-ն, ինչպես և Ֆրանսիան կամ Ռուսաստանը որևէ իրավունք չունեն նման կոչերով հանդես գալու


11:23 , 20 փետրվար, 2015

Ներքաղաքական լարված իրավիճակի պատճառով ժամանակ չէր լինում անդրադառնալ Վիկտորյա Նուլանդի կոչին` Ադրբեջանին փոխանցել դիվերսանտներին: 
ԱՄՆ-ն, ինչպես և Ֆրանսիան կամ Ռուսաստանը որևէ իրավունք չունեն նման կոչերով հանդես գալու, քանի դեռ իրենց «հսկողության» ներքո շփման գծում զոհեր ենք ունենում: 
Եթե ԵԱՀԿ Մինսկի խումբն ի վիճակի չէ դադարեցնել ադրբեջանցիների՝ օրեցօր ավելացող ագրեսիան, կանխել զոհերը և ապահովել սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգությունը, նման պահանջներով հանդես գալու իրավունք չունեն: