Հիմա կարևորը ո՞րն է՝ վարորդներից գանձվող գումարնե՞րը, թե՞ երթևեկության թեթևացումը


19:22 , 19 փետրվար, 2015

Ժամանակին Երևանի կենտրոնական փողոցներում արգելեցին մեքենա կայանել, և դա որոշակիորեն թեթևացրեց երթևեկությունը, քանի որ, ըստ էության, մեկ գիծ ազատվեց: Պետք է կանգառն արգելել նաև Հրաչյա Քոչար փողոցում, քանի որ երկու գիծ կա ընդամենը, որից մեկը զբաղեցնում են կանգնած մեքենաները: Իսկ դա բերում է նրան, որ օրվա մեծ մասն այդ փողոցում խցանումներ են լինում: Բայց դե ամենազոր կարմիր գծերի հաղթարշավը չշրջանցեց նաև սույն փողոցը: Ու տասնյակ էդպիսի փողոցներ: Հիմա կարևորը ո՞րն է՝ վարորդներից գանձվող գումարնե՞րը, թե՞ երթևեկության թեթևացումը: Պատասխանը, ցավոք սրտի, ակնհայտ է: